Ֆրանսիան երաշխիքներ է պահանջում Facebook-ի կրիպտոարժույթի կապակցությամբ

20:53   19 Հունիս 2019    251

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ուժեղ երաշխիքներ են անհրաժեշտ կրիպտոարժույթների օգտագործման վերաբերյալ այն բանից հետո, երբ Facebook-ը հայտարարել է սեփական կրիպտոարժույթի մասին:

Ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ թվային գումարները երբեք չեն կարողանա փոխարինել սուվերեն արժույթներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե Facebook-ը ցանկանում է գործառնությունների համար գործիք ստեղծել, ինչու՝ ո՞չ: Սակայն ոչ մի կասկած չկա, որ դա չի կարող սուվերեն արժույթ լինել»,- «Եվրոպա 1» ռադիոկայանին ասել է նա՝ հայտարարելով, որ հարկավոր է չափ սահմանել:

«Թվային գումարները չեն կարող եւ չպետք է սուվերեն արժույթ դառնան բոլոր ատրիբուտներով այնպիսին ինչպիսին սուվերեն պարտք թողարկելու կարողությունն է եւ պահուստային արժույթ ծառայել: Ինքնիշխանության ասպեկտը պետք է պետության, այլ ոչ թե մասնավոր ընկերությունների ձեռքում լինի», - հավելել է Լե Մերը:

Նրա խոսքով՝ պետք է երաշխիքներ լինեն, որպեսզի գործառնությունների այդ գործիքը չօգտագործվի ոչ ըստ նշանակության, օրինակ ահաբեկչության կամ անօրինական գործունեության ֆինանսավորման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները