ԱՄՆ-ում խոսել են հիպերձայնային նոր տիպի հրթիռների մասին

10:29   20 Հունիս 2019    242

Ամերիկյան Raytheon ռազմա-արտադրական ընկերությունը ներկայացրել է նոր տիպի հիպերձայնային հրթիռների կոնցեպտը:

Կոնցեպտը մշակողները նշում են, որ հրթիռի արագությունը անգամ կգերազանցի ձայնի արագությանը: «Սա հիմնարար նշանակություն ունեցող զենք կլինի: Մինչ այս նման բան դեռ չի ստեղծվել»,- հայտարարել է ընկերության նախագահ Թոմ Բասսինգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը ակտիվ աշխատանքներ է տանում հիպերձայնային հրթիռների ստեղծման ուղղությամբ` դրա վրա ծախսելով միլիարդավոր դոլարներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները