Թրյուդոն կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

13:18   20 Հունիս 2019    333

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կմասնակցի Օսակայում հունիսի 28-ին և 29-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

Նշվում է, որ Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրյուդոն կաջակցի այն թեմաների քնարկմանը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին, մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների խթանմանը, գենդերային հավասարությանն ու կանանց իրավունքների պաշտպանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև կանդրադառնա առևտրային հարցերին ու ծայրահեղականության դեմ պայքարին` բոլոր դրսևորումներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները