Վրաստանի խորհրդարանի մոտ այրել են Պուտինի լուսանկարները

16:19   20 Հունիս 2019    284

Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում է նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:

Նիստը ավելի ուշ դադրեցվել է:

Грузия Online-ւ հայտնում է, որ միջադեպից հետո խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել:

Մի խումբ ակտիվիստներ եկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և այրել դրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները