Boeing-ը սկանդալային MAX 737 տեսակի 200 ինքնաթիռ է վաճառել

21:34   21 Հունիս 2019    313

Boeing ընկերությունը «International Airlines Group» (IAG)-ի հետ 737 սերիայի 200 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր է ստորագրել:

737 MAX 8 և 737 MAX 10 ինքնաթիռները կմատակարարվեն 2023-ից մինչև 2027 թվականը, դրանք կհամալրվեն CFM Leap շարժիչներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ենթադրվում է, որ օդանավերը կօգտագործվեն վերոհիշյալ խմբին պատկանող մի շարք ավիաընկերությունների կողմից: Օրինակ՝ Vueling ավիաընկերությունը` Բարսելոնա, Իսպանիա, LEVEL plus British Airways – Լոնդոն, Միացյալ Թագավորություն:

International Airlines Group- ի գործադիր տնօրեն Վիլի Ուոլշը հաստատել է, որ պայմանագիրը կնքվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing   737  


Վերնագիրի այլ պիտակները