Նախկին զինվորականի 18-ամյա դուստրը կառավարական առանձնատների դիմաց հացադուլ է անում. VIDEO

17:57   24 Հունիս 2019    578

Այսօր կառավարական առանձնատների դիմաց բողոքի ակցիա է իրականացնում նախկին զինվորական Մխիթար Ալումյանի 18-ամյա դուստրը՝ Գայանե Ալումյանը հայտարարեց, որ կրկին հացադուլ է իրականացնում և չի պատրաստվում դադարեցնել այն մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն չլսի և իրենց ընտանիքին բնակարան հատկացնելու խնդիրը չլուծվի:

Գայանե Ալումյանը մանրամասնեց, որ միանում է արդեն 12-րդ օրը հացադուլ իրականացնող հոր ակցիային: «Ես այստեղ եմ մեր ընտանեկան իրավունքները պաշտպանելու համար, հայրս 22 տարի ծառայել է հայրենիքին տարբեր կառույցներում, հիմա հայրս ՊՆ-ի մոտ է, պահանջում է մեր հասանելիք տունը, նախարարն անձամբ մայիսի 24–ին խոստացել էր, որ տան հարցը կկարգավորվի ու 86 քառակուսի մետր տուն կտան»,- շեշտեց Գայանե Ալումյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասաց , որ խոստումից կարճ ժամանակ հետո իրենց տեղեկացրել են, որ կարող են տրամադրել 5-10 հազար դոլար, որով էլ հնարավոր չէ տուն ձեռք բերել:

Գայանե Ալումյանը նշեց, կառավարական առանձնատներից իրեն ոչ ոք չի մոտեցել, խնդիրը ներկայացնելու հնարավորություն չի ունեցել, միայն անվտանգության աշխատակիցները տեղեկացրել են, որ կարող է հանդիպել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սահակյանի հետ, սակայն այսօր ինքը գնացել է կառավարություն, բայց հանդիպումը չի կայացել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները