Google Play-ի հազարավոր կեղծ ծրագրեր տվյալներ են գողանում

22:25   29 Հունիս 2019    444

Սիդնեյի համալսարանը երկամյա հետազոտություն է անցկացրել, որը հաստատում է, որ Android ծրագրերի խանութում կան հազարավոր կեղծ ծրագրեր:

Հետազոտողները պարզել են, որ Android համակարգը հաճախ է բախվում անվտանգության խնդրին, քանի որ Google Play-ում տեղադրված ծրագրերի վերահսկողությունը անբավարար է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձագետները հայտնաբերել են հազարավոր կեղծ ծրագրեր, որոնք պատճենել են հանրահայտ ծրագրերը և գողանում են օգտատերերի տվյալները:

Նշվում է, որ ավելի հաճախ կեղծիքները հանդես են գալիս Temple Run, Free Flow и Hill Climb Racing խաղերի տեսքով։

Ուսումնասիրությունը հայտնաբերել է Google Play- ում ծրագրերի 50000 կրկնօրինակներ։

Նրանցից մոտ 2040-ը պարունակում էր վնասակար կոդ, իսկ 1565-ը հինգ հավելյալ թույլտվություն ավելի է պահանջել, քան իրական ծրագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները