Հավաք՝ Հայաստանի ԱԺ-ի դիմաց

11:17   25 Հունիս 2019    802

«Ահազանգ» շարժման անդամները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ եկամտահարկի համահարթեցման սկզբունքի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Անցյալ շաբաթ նախաձեռնության ներկայացուցիչներն ԱԺ-ի մոտ նստացույց էին իրականացրել, գիշերել եին այնտեղ՝ խոստանալով ակցիաներ շարունակել այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։

Նրանք հույս ունեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կսատարի իրենց։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդեն հայտարարել են օրինագծին դեմ քվեարկելու իրենց որոշման մասին

Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:

«Ըստ այդմ` մենք առաջարկում ենք սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից, առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»,-ասում են ակցիայի մասնակիցները։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները