Պերուի ռազմական նախարարը մահացել է ստուգայցի ժամանակ

17:40   25 Հունիս 2019    244

Պերուի ռազմական նախարար Խոսե Ուերտա Տորեսը մահացել է սրտի տագնապից՝ տեսչական այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ նախարար Տորեսը 71 տարեկան էր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ նախարարը ստուգայցի էր մեկնել Ամասոնաս նահանգ, որը գտնվում է այդ երկրի հյուսիսում, դիքերը դիտելու։

Այցի ժամանակ էլ կորցրել է գիտակցությունը, ուղղաթիռով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա պաշտոնն ստանձնել էր անցյալ տարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները