Մարքլը խոստացել է «կտոր-կտոր անել» Միդլթոնին «Երեկո Պուտինի հետ» շոուի ընթացքում - VIDEO

18:14   25 Հունիս 2019    177

BBC հեռուստաալիքը թողարկել է «Երեկո Վլադիմիր Պուտինի հետ» շոուի նոր սերիան, որտեղ կհայտնվի 3-D մոդել Մեգան Մարքլը:

Այս սերիան պարզապես ապշեցրել է բրիտանացիներին, ոմանք հիացել են, իսկ մյուսները՝ ցնցվել: Բանն այն է, որ Մեգանը պատասխանում է լսարանի հարցերին, որոնցից մեկը հետևյալն է. «Ի՞նչն է ձեզ ամենից շատ զայրանում»:

«Ես շատ եմ բարկանում, երբ Քեյթը խնդրում է իմ սանրը, ես միշտ ասում եմ «ոչ», բայց երբ մտնում եմ սենյակ, տեսնում եմ, որ նա վերցրել է այն, իսկ նրա մազերը սպիտակ են և կեղտոտ: Ես ասում եմ նրան. «Հեռու մնա իմ սենյակից, Քեյթ, հակառակ դեպքում կտոր-կտոր կանեմ քեզ»:

Մուլտիպլիկացիոն Սասեքսի դքսուհին պատասխանել է նաև իր հոր հետ ունեցած փոխհարաբերությունների մասին հարցին. «Հիանալի հարց է, հաջորդը»:

Այս տեսահոլովակը մեծապես ազդել է բրիտանացիների զգացմունքների վրա. ոմանք վրդովված են արքայական ընտանիքի հանդեպ նման վերաբերմունքից, իսկ մյուսները կարծում են, որ Մեգանը շատ ճիշտ է վերարտադրված:



Hayatsk.info

Հեշթեգներ: BBC   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները