«Սոյուզ» արբանյակը բարեհաջող Երկիր է վերադարձրել ՄՏԿ անձնակազմին

18:45   25 Հունիս 2019    200

Ղազախստանում բարեհաջող վայրէջք է կատարել «Սոյուզ ՄՍ-11» արբանյակը՝ Միջազգային տիեզերակայանից Երկիր տեղափոխելով տիեզերագնացներ Օլեգ Կոնոնենկոյին (ՌԴ), Դևիդ Սեն Ժակին (Կանադա) և Էն Մաքքլեյնին (ԱՄՆ):

Hayatsk.info-ն հայտնում է, որ վայրէջքից հետո փրկարարները տիեզերագնացներին դուրս են բերել արբանյակից և կարճ ժամանակով նստեցրել հատուկ բազկաթոռների մեջ, որպեսզի նրանց օրգանիզմը կրկին սովորի երկրային ձգողականությանը: Հայտնի է, որ Երկիր վերադառնալու ճանապարհին արբանյակի շարժիչային համակարգի հետ խնդիրներ են առաջացել, սակայն դա չի անդրադարձել թռիչքի և վայրէջքի ընթացքի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ անձնակազմը ՄՏԿ-ում է անցկացրել յոթ ամիս, ինչը հավասար է տիեզերքում թռիչքի 204 օրվան: Այդ ընթացքում անձնակազմը հինգ անգամ բաց տիեզերք է դուրս եկել: Ներկայում Միջազգային տիեզերակայանում են գտնվում ռուս Ալեքսեյ Օվչինինը և ամերիկացիներ Նիք Հեյգը, Կրիստինա Կուկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոյուզ   ՄՏԿ  


Վերնագիրի այլ պիտակները