Ջոնսոնը հորդորել Է չերկյուղել առանց գործարքի Brexit-ից եւ ԵՄ-ից դուրս գալուն պատրաստվել ԱՀԿ-ի պայմաններով

19:56   25 Հունիս 2019    188

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը կարծում Է, որ երկիրը պետք Է դադարի վախենալ առանց գործարքի Brexit-ից եւ պատրաստվի այն բանին, որ, լքելով Եվրամիությունը՝ նրա հետ առեւտուր անի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով:

Այս մասին Ջոնսոնը հայտարարել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել հունիսի 24-ի երեկոյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես առաջվա պես խոստանում եմ, որ մենք Եվրամիությունից դուրս կգանք Հելոուինին՝ հոկտեմբերի 31-ին: Որպեսզի (Եվրամիության) մեր բարեկամներին եւ գործընկերներին հարկադրենք հասկանալու մեր մտադրությունների ամբողջ լրջությունը, վախենամ, որ մենք ստիպված կլինենք վերջապես դեն նետել պարտվողական տրամադրություններն ու վախերը, որոնք այդքան երկար թանձր ամպերի նման կախված Էին մեր գլխին, ինչից հետո վստահորեն եւ վճռական սկսել պատրաստվել գործարքի բացակայության տարբերակին եւ ԱՀԿ-ի նորմաներին վերադառնալուն,- ասել Է Ջոնսոնը:- Անհրաժեշտ Է հասկանալ, որ այսպես ասելով՝ ես չեմ ցանկանում, որ բանը դրան հասնի, եւ ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դրան կհասնի»:

Ջոնսոնը պնդում Է, որ բրիտանացի պատգամավորները չեն սկսի արգելափակել առանց գործարքի Brexit-ի տարբերակը, քանի որ դա կհարուցի նրանց ընտրազանգվածի զայրույթը եւ վիթխարի արտահոսը, որը նոր հետաձգումներ չի ցանկանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները