ԱՄՆ շահերի վրա Իրանի ցանկացած հարձակում մեծ եւ հզոր ուժով կդիմավորվի. Թրամփ

20:07   25 Հունիս 2019    194

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ շահերի վրա Իրանի ցանկացած հարձակում մեծ եւ հզոր ուժով կդիմավորվի:

«Իրանի ղեկավարությունը չի հասկանում «հաճելի» կամ «կարեկցանք» բառերը: Ցավոք, նրանք հասկանում են միայն ուժ եւ հզորություն, եւ ԱՄՆ-ը, անկասկած, աշխարհում ամենահզոր ռազմական ուժն ունի; վերջին 2 տարում այդ ոլորտում ներդրվել է 1,5 տրիլիոն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի չափազանց անքաղաքավարի եւ վիրավորական հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք չեն հասկանում իրականությունը: ԱՄՆ շահերի վրա Իրանի ցանկացած հարձակում մեծ եւ հզոր ուժով կդիմավորվի: Որոշ ոլորտներում ճնշումը ոչնչացում կնշանակի: Չկան այլեւս Ջոն Քերին եւ Օբաման»,- Twitter-ում գրել է նա:

«Իրանի հիանալի ժողովուրդը տառապում է, եւ առանց պատճառի: Նրանց ղեկավարությունը փողեր են ծախսում ահաբեկչության վրա: ԱՄՆ-ը չի մոռացել Իրանի կողմից ռումբի կիրառումը, որի հետեւանքով 2000 ամերիկացի զոհվեց»,- հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները