Սենատոր Սանդերսն առաջարկել է չեղարկել ամերիկացի ուսանողների 1,6 տրլն դոլար պարտքերը

21:02   25 Հունիս 2019    194

Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառության վարկերի բոլոր պարտքերի ամբողջական եւ անհապաղ դուրսգրում, որն այսօրվա դրությամբ կազմում է 1,6 տրլն դոլար:

Սանդերսի օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հավանության արժանանա, կվերաբերի ընդհանուր առմամբ մոտավորապես 45 մլն ամերիկացիների: Սենատորն առաջարկում է ուսանողների պարտքերը մարել ֆինանսական տրանզակցիաների վրա նոր հարկեր, մասնավորապես, բորսայական գործառնությունների վրա 0,5 տոկոսի եւ պարտատոմսերի վրա՝ 0,1 տոկոսի հարկեր սահմանելու հաշվին: Այդ ամենը սենատորն անվանել է «հարկեր Ուոլ-սթրիթի վրա», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սանդերսն իր առաջարկության իրականացման դեպքում ակնկալում է ուսանողական պարտքերի խնդրին վերջ դնել կես տարվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները