Ռեկորդային տապ է սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում

21:13   25 Հունիս 2019    225

Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչև շաբաթվա վերջը կարող է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում:

Տապի բարձրակետն այս երկրներում սպասվում է հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ հունիսի 27-ին և 28-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելգիայում առավելագույն ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 35 աստիճանի: Բացի սովորական հանձնարարականներից, իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել հասարակական վայրերում, որտեղ օդափոխիչներ են տեղադրված՝ ներառյալ առևտրի կենտրոնները, թանգարանները և գրադարանները:

Ինչպես հայտնել են Օստենդ բելգիական առողջարանային քաղաքի քաղաքապետարանում, շոգ եղանակի կապակցությամբ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձիերի սայլակառքերով հանգստացողների զբոսնելու վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները