Հս. Կորեան գիտի, որ Թրամփը ժամանակավոր խնդիր է.

21:36   25 Հունիս 2019    238

Ամերիկյան The National Interest պարբերականի վերլուծաբան Ռոբերտ Կելլին կարծիք է հայտնել, որ 2017 թվականից սկսած ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսի «խարդախ երկրների» հետ, ինչպիսիք են Իրանը, ԿԺԴՀ-ն, Վենեսուելան և Սիրիան, առավել լարված են եղել: Ի դեպ, բոլոր դեպքերում իրավիճակները զարգացել են մոտավորապես նույն սցենարով:

Ինչպես հոդվածագիրը նշում է, Թրամփի համար, որը գնահատում է անկանխատեսելիությունը, վարքի նման դրսևորումը վտանգավոր է, քանի որ հակառակորդները ավելի հաճախ են իմանում, թե ինչ սպասեն իրենից:

Հեղինակի խոսքով՝ այդ վարքագիծը մի քանի տարր է պարունակում: Առաջինն այն է, որ լարված հարաբերություններն այլ երկրների հետ կտրուկ վերաճում են միջազգային ճգնաժամի: Վերոնշյալ 4 երկրի հետ պատերազմի բռնկման անմիջական վտանգ չի եղել: Իրավիճակը, ըստ վերլուծաբանի, սրում է Թրամփը հակամարտության և պատժամիջոցների անմիջական սպառնալիքների միջոցով:

Երկրորդ հերթին, ԱՄՆ-ն հակառակորդներին արտակարգ պահանջներ է ներկայացնում: Մասնավորապես նրանք պահանջում են իրենց բոլոր պահանջների կատարում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով:

Երրորդ, ամերիկացի ղեկավարի դիրքորոշումը տարբերվում է իր կողմնակիցների տեսակետից: Ինչպես հեղինակը նշում է, ներկա պահին Թրամփը չի ձգտում «մեծ պատերազմի» իր նախագահության օրոք: Հավանաբար, նա վախենում է Ջորջ Բուշի ճակատագրից իրաքյան հակամարտության պատճառով:

Բացի այդ, Թրամփը զերծ է մնում ուժի կիրառումից, թեև բազմաթիվ անգամներ հայտարարել է «Հյուսիսային Կորեան կործանելու» մասին: Հոդվածագիրը հարցադրում է անում, թե արդյոք նրա հակառակորդները կշարունակեն հավատալ նման սպառնալիքների ապագայում, եթե Թրամփը դրանք կիրագործի:

Կելլիի կարծիքով՝ ԿԺԴՀ առաջնորդ ԿԻմ Չեն Ընը կարող է հանգիստ սպասել, քանի դեռ Թրամփը կամ նրա հաջորդն իրեն ավելի լավ պայմաններ չեն առաջարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները