Լրանում է ադրբեջանական բանակի ստեղծման 101-ամյակը

09:00   26 Հունիս 2019    469

Լրանում է Ադրբեջանի Զինված Ուժերի ստեղծման 101-ամյակը:

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 1918 թ. հունիսի 26-ի որոշմամբ ստեղծվեց առաջին զորամասը՝ առանձին կորպուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետո զորակոչի մասին հրամանագիր ստորագրվեց: 71 տարի անց՝ պետական անկախության վերականգնումից հետո, 1991 թ. սեպտեմբերի 5-ին ստեղծվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նախարար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Վալեհ Բարշադլըն:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 1998 թ. մայիսի 22-ի կարգադրությամբ՝ հունիսի 26-ը նշվում է որպես Ադրբեջանի Զինված Ուժերի օր: 2008 թ. հունիսի 26-ին ԱՀ ԶՈւ-ի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ անցկացվեց երկրորդ ռազմական շքերթը: 2011 թ. հունիսի 26-ին անցկացվեց երրորդ, իսկ 2013-ի հունիսի 26-ին՝ չորրորդ զորահանդեսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԶՈՒ  


Վերնագիրի այլ պիտակները