Վրաստանի պառլամենտը նոր նախագահ ունի

09:11   26 Հունիս 2019    230

Արչիլ Թալակվաձեն, ինչպես եւ կանխատեսելի էր, ընտրվել է Վրաստանի պառլամենտի նախագահ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա ներկայացնում է Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։

Գլխավորում էր այդ կուսակցության պառլամենտական խմբակցությունը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Պառլամենտի 150 պատգամավորներից նրա օգտին քվեարկել են 94-ը։

Թալակվաձեն շնորհակալություն է հայտնել վստահության եւ աջակցության համար եւ խոստացել ժողովրդին՝ բոլոր ջանքերը դնել, որպեսզի պառլամենտում լինի խաղաղ, գործնական քաղաքականություն եւ կառուղոցական մթնոլորտ։

Նա նկատել է, որ բոլոր հարցերում, որոնք կշոշափեն ազգային հարցերը, ինքը որոշում է կայացնելու հասարակության կարծիքը հաշվի առնելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները