Մեքսիկայում դպրոց մուտք գործելիս սպանվել է աշակերտներից մեկը

09:32   26 Հունիս 2019    174

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի դպրոցներից մեկի դիմաց սպանվել է երկու մարդ:

Նրանցից մեկը չափահաս տղամարդ է եղել, մյուսը` դպրոցում սովորող աշակերտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Televisa-ին:

Նշվում է, որ կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ աշակերտները ներս էին մտնում դպրոցի շենք: Փամփուշտներից մեկը դիպչել է տղային` հենց դռների մոտ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել:

Նախնական տվյալներով` մարդասպանը ցանկացել է սպանել չափահաս տղամարդուն, որն ապրում էր դպրոցի հարևանությամբ: Տղամարդը տանից դուրս է եկել, մարդասպանն սկսել է կրակել, փամփուշտներից մեկն էլ պատահաբար դիպչել է աշակերտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները