Թրամփը «խլել է» սեփական կնոջ մամլո քարտուղարին

09:40   26 Հունիս 2019    187

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամլո խոսնակ Ստեֆանի Գրիշամը կդառնա Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Մելանյան գրել է Twitter-ում: Մելանյայի խոսքերով, Գրիշամը կդառնա Սպիտակ տան նոր մամլո քարտուղարը և հաղորդակցության տնօրենը: Առաջին տիկինը հայտարարել է, որ չի կարող ավելի լավ թեկնածու պատկերացնել, քան Գրիշամը:

Ստեֆանի Գրիշամը Մելանյա Թրամփի հետ աշխատում է 2015 թ.-ից: Նա կփոխարինի Սառա Սանդերսին, որը հայտարարել է պաշտոնը լքելու մասին այս ամսվա սկզբին: «Ուրախ եմ, որ Ստեֆանին աշխատում է երկու կողմերի համար»,- գրել է Մելանյան:

Սանդերսի օրոք մամուլի համար պարբերաբար ճեպազրույցների կազմակերպման պրակտիկան ընդհատվել է: Ըստ Թրամփի, մամուլն իր խոսքերը լուսաբանում է «կոպիտ և ոչ ստույգ»: Այժմ Սպիտակ տան ներկայացուցիչները, ոչ ֆորմալ պայմաններում, ավելի հաճախ են պատասխանում լրագրողների հարցերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները