ԱՄՆ-ը հույս ունի, որ մինչ սեպտեմբերի 1-ը կհաջողվի Աֆղանստանի հարցով համաձայնության հասնել

09:51   26 Հունիս 2019    315

ԱՄՆ-ը հույս ունի, որ մինչ սեպտեմբերի 1-ը կհաջողվի Աֆղանստանում 17-ամյա պատերազմի դադարեցման հարցով համաձայնության հասնել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AP-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը չհայտարարված այցով մեկնել է Քաբուլ:

«Հուսով եմ՝ մինչ սեպտեմբերի 1-ը կհաջողվի խաղաղ համաձայնության հասնել»,- Քաբուլում ասել է Պոմպեոն Դելի այցից առաջ:

Աֆղանստան նրա այցն անցկացվում է թալիբների եւ ԱՄՆ պաշտոնական անձնաց միջեւ խաղաղ բանակցությունների 7-րդ փուլի նախաշեմին: Հաջորդ փուլը կանցկացվի Դոհայում հունիսի 29-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները