Նախկին հատուկ դատախազ Մյուլլերը ցուցմունքներ կտա ԱՄՆ-ի Կոնգրեսին

10:09   26 Հունիս 2019    247

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը կատարել Է 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին՝ Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունը, հուլիսի 17-ին ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի եւ իրավաբանական կիմիտեի համատեղ դռնբաց նիստում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է այդ կոմիտեների նախագահներ Ադամ Շիֆի (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) եւ Ջերոլդ Նադլերի (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից) համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունիսի 25-ին:

«Մյուլլերը համաձայնություն տվեց 2019 թվականի հուլիսի 17-ի չորեքշաբթի օրը ելույթ ունենալ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի եւ հետախուզության կոմիտեի դռնբաց նիստում»,- ասված Է փաստաթղթում: Կոնգրեսականների կարծիքով՝ «ամերիկացիները ցանկանում են ուղղակիորեն հատուկ դատախազից լսել» ավարտված հետաքննության մանրամասնությունները:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ապրիլի 18-ին հրապարակել Է հատուկ դատախազի ամփոփիչ զեկույցը: Նա պնդել Է, որ Ռուսաստանը փորձել Է ներգործել 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ընթացքի վրա: Ըստ որում Մյուլլերն ընդունել Է, որ հետաքննությունը Ռուսաստանի հետ ընտրությունները շահած Դոնալդ Թրամփի նախահամաձայնություն չի բացահայտել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները