Դանիայի նոր կառավարությունը գլխավորել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը

10:37   26 Հունիս 2019    266

Դանիան դարձել է երրորդ հյուսիսեվրոպական երկիրը, որն ընթացիկ տարում ձախակողմյան ուժերից կազմված նոր կառավարություն է ձևավորել:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի նորաստեղծ կառավարությունը գլխավորել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ 41-ամյա Մեթե Ֆրեդերիքսենը:

«Մեծ ուրախությամբ կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տևած բանակցություններից հետո մենք նոր կառավարություն ենք ձևավորել»,-հայտարարել է վարչապետը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 5-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ձախակողմյան ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը՝ Ֆրեդերիքսենի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ: Դրա հետևանքով աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Լարս Լոկե Ռասմուսենը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

Հայտնի է, որ տարեսկզբին սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները նոր կառավարություններ են ձևավորել նաև Ֆինլանդիայում և Շվեդիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները