Ադրբեջանը շարունակում է զարգացնել ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. Մուսաև

11:09   26 Հունիս 2019    433

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ռազմական արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը՝ ՌԴ-ում ընթացող «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում:

«Մենք Ռուսաստանի հետ մի քանի խոշոր նախագիծ ունենք, որոնք մինչև հիմա գործում են, օրինակ՝ Մարտավարական հրթիռային սպառազինություն կորպորացիայի հետ: Դա հուսալի և փոխշահավետ պայմանագիր է: Բացի այդ, մենք արտոնագրով Կալաշնիկովի ԱԿ-74Մ ինքնաձիգներ ենք արտադրում և մեծ ներուժ ունենք այդ համաձայնագիր շրջանակում»,-ասել է Մուսաևը՝ հավելելով, որ կան մի շարք այլ պայմանագրեր:

Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում ռազմատեխնիկայի և սպառազինության սեփական արտադրության կազմակերպմանը և պաշտպանական արտադրանք է մատակարարում ՆԱՏՕ-ի որոշ երկրների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յահյա-Մուսաև  


Վերնագիրի այլ պիտակները