Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական Է սպանվել

11:22   26 Հունիս 2019    278

Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական Է սպանվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 26-ին հայտնել Է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով այդ երկրում ԱՄՆ-ի հրամանատարությանը:

«Հակիրճ հայտարարության մեջ, որում տեղի ունեցածի մանրամասնություններ չեն բերվում, ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ զինվորներն սպանվել են այսօր»,- ասված Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի զինծառայողների զոհվելու պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը:

«Ամերիկացի երկու զավթիչներ են սպանվել Վարդակի նահանգի Սայեդաբադ գավառի ծայրամասում սարքված դարանում»,- հունիսի 26-ին Twitter-ում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջահեդը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւս մի քանի զինվորներ անցած երկուշաբթի երեկոյան սպանվել ու վիրավորվել են Հոսթի նահանգի Լագարհո Սաբարիի շրջանում:

Աֆղանստանում ամերիկացի զինվորականների զոհվելու վերաբերյալ հաղորդագրությունները հայտնվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Քաբուլ չհայտարարված այցի ֆոնին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Փոմպեոն հունիսի 25-ին կարճատեւ այցով ժամանել Է Աֆղանստան, նա երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ քննարկել Է խաղաղության հաստատման ուղիները:

«Եկել Է խաղաղության հաստատման ժամանակը»,- ասել Է Փոմպեոն Քաբուլում: Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում Է թալիբների հետ հաշտության համաձայնագիր կնքել մինչեւ սեպտեմբերի 1-ը: ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում են գտնվում արդեն 18 տարի: Դրանք այդ երկիր են մտցվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհներից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները