Ճապոնիայում 115 հազար մարդ տարահանման ցուցում Է ստացել. NHK

11:38   26 Հունիս 2019    302

Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NHK »-ին, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների եւ մունիցիպալ հիմնարկությունների շենքերում:

Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրեւներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն Է: Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ այն ձեւավորվում Է Ֆիլիպիններից արեւելք ընկած գոտում եւ շուտով կշարժվի դեպի հյուսիս - արեւելք՝ Ճապոնիայի կողմը:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ թայֆունն արդեն հունիսի 27-ի երեկոյան կարող Է հասնել խաղաղօվկիանոսյան ափ Ճապոնիայի հարավ - արեւմուտքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները