Դատարանը չեղարկել է Դոնալդ Ցանգի դեմ կոռուպցիայի գործով առաջադրված մեղադրանքը

11:56   26 Հունիս 2019    264

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի բարձրագույն վերաքննիչ դատարանն այսօր կայացած նիստի ժամանակ չեղարկել է շրջանի նախկին ղեկավար Դոնալդ Ցանգի (Ցզեն Ինցյուան)՝ կոռուպցիայի գործով մեղադրական դատավճիռը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դոնալդ Ցանգը Հոնկոնգի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2005-2012թթ.: 2017թ.-ին նա մեղավոր էր ճանաչվել այն բանի համար, որ Հոնկոնգի գործադիր խորհրդին չէր տեղեկացրել Շենչժեն քաղաքում եռահարկ շենքի վարձակալության և վերակառուցման մասին Wave Media ընկերության սեփականատիրոջ հետ կնքած գործարքի մասին: Ընկերությունը 2010-2012թթ. թվային ռադիոհեռարձակման թույլտվություն ստանալու դիմում էր ներկայացրել:

Մեղադրանքի համաձայն՝ գործարարի հետ չհայտարարված գործարքի շրջանակում արտոնյալ պայմաններում շենքի վարձակալությունն ու վերակառուցումը պաշտոնյայի կողմից վարչության ղեկավարի պաշտոնում գտնվելու ժամանակ երրորդ անձանց կողմից գումարի տեսքով վարձատրություն ստանալու դեպք է: Նախկին պաշտոնյան նախ դատապարտվել էր 20 ամսվա ազատազրկման, այնուհետև այդ ժամկետը կրճատվել էր 12 ամսվա:

Ցանգը պատիժը կրելուց հետո ազատ էր արձակվել դեռևս այս տարվա հունվարին:

Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգմանը, որ նախնական դատաքննության ժամանակ ատենակալները չեն կարողացել համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե արդյոք գործում կոռուպցիայի տարր կա, և այդ ժամանակ կարևոր է եղել, որպեսզի դատավորները ատենակալներին համապատասխան կերպով Ցանգի դրդապատճառներն ուսումնասիրելու ցուցում տային, որոնցով նա առաջնորդվել է գործարքը Գործադիր խորհրդից թաքցնելու ժամանակ, սակայն դատարանը չի կարողացել մինչև դատավճիռը համապատասխան ցուցում տալ ատենակալներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները