Տիմոշենկոն՝ ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադարձի մասին

12:04   26 Հունիս 2019    262

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ նշանակում է Նորմանդական քառյակի ձեւաչափի ավարտ, որը զբաղվում էր Արեւելա-Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդրով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Տիմոշենկոն ուշադրության է հրավիրել այն փաստը, որ այդ որոշմանը աջակցել են Փարիզն ու Բեռլինը։ Նա հավելել է, որ նման քայլերից հետո Ֆրանսիան ու Գերմանիան այլեւս չեն կարող լինել անվտանգության երաշխավոր ուկրաինական կողմի համար։

Նա նշել է, որ կատարվածն ուկրաինական արտաքին քաղաքականության ձախողումն է եւ նախագահ Զելենսկին քիչ ժամանակ ունի դիվանագիտական հակաքայլեր ձեռնարկելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները