Գորայքում ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուն տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը

12:15   26 Հունիս 2019    586

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 24-ին Հայաստանի վարչական դատարանն անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած համայնքապետի արտահերթ ընտրությունների արդյունքները:

Hayatsk.info-ն տեղեկացնում է, որ 59 ծրարներ կնքվել էին, սակայն դրա իրավունքը չկար:

Թեկնածու Արտյոմ Գրիգորյանը բողոքարկել էր տարածքային ընտրական հանձնաժողով, վարչական դատարան, սակայն բողոքը մերժվել էր, իսկ Վճռաբեկ դատարանն անվավեր է ճանաչեց ընտրությունները և հունիսի 30-ին նշանակել նոր ընտրություններ:

Նախորդ ընտրություններին հաղթած Աշոտ Աղաջանյանը մի խումբ մարդկանց հետ փակել էր Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը, ապա տրակտորով փակել համայնքապետարանի շենքը:

Ավելի ուշ ճանապարհը փակած ցուցարարների հետ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Բնակիչները նրա հետ հանդիպմանը երկու օր են տվել հարցը լուծելու համար, հակառակ դեպքում սպառնացել են դարձյալ փակել միջպետական ճանապարհը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները