Լոնդոնը չի ներքաշվի ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի մեջ. Հանթ

12:22   26 Հունիս 2019    296

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի համաձայնի ներքաշվել ԱՄՆ-ի եւ Իրանի պատերազմին:

Ըստ նրա՝ Լոնդոնը դժվար թե համաձայնի ներքաշվել նման հակամարտության մեջ: «ԱՄՆ-ն մեր ամենամոտ դաշնակիցն է, մենք անընդհատ նրանց հետ խոսում ենք, մենք ուշադիր քննարկում ենք նրանց բոլոր խնդրանքները, բայց ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ նրանք խնդրում են, կամ մենք կհամաձայնենք քայլերի, որոնք ուղղված են պատերազմին:

Մենք պատգամ ենք հղում ԵՄ մեր գործընկերներին, մասնավորապես` Ֆրանսիային եւ Գերմանիային` հարգելով Միջուկային համապարփակ համաձայնագիրը, մենք կշարունակենք մեր ուղին: Սակայն, սա չափազանց կարեւոր շաբաթ է: Շատ անհրաժեշտ է, որ Իրանի հետեւի այդ գործարքին, որպեսզի պահպանվի այն: Եվ Մերձաւոր Արեւելքն առանց միջուկային զենքի լինի»,- հայտարարել է Հանթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Լոնդոնը կանգնած է Վաշինգտոնի կողքին եւ կքննարկի Իրանի հետ կապված` ԱՄՆ-ի «ցանկացած խնդրանք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները