ԱՄՆ Կոնգրեսում որոշել են արգելել Թրամփին գրոհել Իրանը

13:06   26 Հունիս 2019    239

ԱՄՆ կոնգրեսականներ Ռո Հաննան և Մեթ Հեթցն առաջարկել են արգելել երկրի առաջնորդ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործակալության տվյալներով՝ կոնգրեսականները որոշել են փոփոխություններ սահմանել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը կարգելի այդպիսի գործողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Հեթցն ասել է, թե Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմները թուլացնում են ԱՄՆ-ն։ Հաննան հավելել է, որ Թրամփը չի կատարում իր նախընտրական խոստումը՝ արտասահմանում պատերազմներիդ դադարեցումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները