Սաակաշվիլիի կինը հայտնել է ՌԴ-ի հետ համագործակցության պայմանները

13:23   26 Հունիս 2019    211

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտնել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության պայմանները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նա հայտարարել է, որ այդպիսի պայման է վրացական տարածքների ամբողջականությունը հարգելը։ «Եթե Ռուսաստանը ճանաչի մեր սահմանները, մենք իդեալական գործընկերներ կլինենք, ամենաբարձր մակարդակով բարեկամություն կլինի»,-ասել է նա։

Ռուլոֆսը նշել է, որ Վրաստանն անկախ երկիր է և չի ցանկանում ռուսական ազդեցության ներքո գտնվել։ Նա նաև ակնկալել է, որ Ռուսաստանից զբոսաշրջիկները նախկինի պես Վրաստան կժամանեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները