Իրաքի նախագահը բացառել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելու համար կօգտագործի Իրաքի տարածքը

13:41   26 Հունիս 2019    152

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ ԱՄՆ-ին թույլ չի տալ օգտագործել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները` Իրանին հարված հասցնելու համար:

Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը: «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր տարածքը թատերաբեմ հանդիսանա ցանկացած հարևան պետության նկատմամբ զինված հարձակում գործելու համար: Իրանը ևս բացառություն չէ: Դա, միանշանակ, Իրաքի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքած համաձայնագրի մաս չէ»,- ասել է Սալեհը:

Իրաքի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը երկրում են միայն մեկ նպատակով` կանխել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողությունները և Իրաքի կառավարությունն է որոշում, թե նրանք ինչքան ժամանակ մնան երկրում:

«Մենք իսկապես անհանգստացնում են ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարված հարաբերություններն ու դրանց հետևանքները: Իրաքը վերջին 40 տարիների ընթացքում անցավ դժոխքի միջով: Մենք ուզում ենք առաջ շարժվել, վերականգնվել և ներքաշված չլինել կոնֆլիկտի մեջ»,- հավելել է Սալեհը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները