Իտալիայում ավելի քան 120 մարդ Է ձերբակալվել մաֆիական գործունեության մեղադրանքով

12:56   26 Հունիս 2019    244

Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ Է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված Է Կամպանիա հարավիտալական մարզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել են Նեապոլի դատախազության ներկայացուցիչները:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունը լուսաբացին անցկացրել են կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Ինչպես հայտնի Է դարձել, այդ գործի հետաքննությամբ համատեղ զբաղվում Էին Մաֆիայի դեմ պայքարի վարչության, պետական ոստիկանության եւ ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները:

Այս անգամ հարվածի տակ են հայտնվել կամորայի՝ Կոնտինի, Մալարդո եւ Լիչարդի ազդեցիկ կլանները: Խուզարկությունների ընթացքում առգրավվել Է շուրջ 130 մլն եվրո ընդհանուր գումարի ունեցվածք: Ձերբակալված ելուզակները մեղադրվում են մաֆիական գործունեության, թմրանյութերի մաքսանենգության, ռեկետի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի «լվացման» եւ այլ ծանր հանցագործությունների մասնակցելու մեջ: Ստացված տեղեկատվության համաձայն, հետաքննության շրջանակում բացահայտվել են «պետական կառույցների գործունեությանը միջամտելու» փաստեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները