ԱՄՆ-ի ընկերությունները շրջանցել են Թրամփի Huawei-ի արգելքը

14:09   26 Հունիս 2019    260

Ամերիկյան ընկերությունները շարունակում են Huawei-ին պրոցեսորների մատակարարումը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Պարբերականի տվյալներով, մասնավորապես, Intel-ը և Micron Technology-ն շարունակում են իրենց արտադրանքը մատակարարել Huawei-ին:

Ինչպես նշվում է, ընկերությունները չինական ֆիրմային են մատակարարում ԱՄՆ-ի սահմաններից դուրս արտադրված ապրանքները:

Միևնույն ժամանակ, Թրամփի արգելքը չի տարածվում ամերիկյան ընկերությունների նմանատիպ արտադրանքների վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ը դատի է տվել ԱՄՆ առևտրի դեպարտամենտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Huawei  


Վերնագիրի այլ պիտակները