Աշխարհը մոտ է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ

14:15   26 Հունիս 2019    286

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա և հաշվի առնել Նագասակիի դասերը:

«Նույնիսկ այդ կարճատև այցը ինձ հարկադրեց գիտակցելու, թե որքան ողբերգական է Նագասակիի դասը, և այնուամենայնիվ, որքան է այն լի հույսով: Այսօր՝ Օսակայում աշխարհի ղեկավարների հանդիպումից երկու օր առաջ, դա նաև պետք է պատասխանատվության դաս դառնա հանուն մեր ընդհանուր ապագայի»,- ասված է Տուսկի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Համաշխարհային ասպարեզը չի կարող վերածվել մի վայրի, որտեղ ուժեղներն իրենց պայմանները թելադրեն թույլերին առանց որևիցե վերապահության, որտեղ եսամոլությունը գերակշռի համերաշխության նկատմամբ, իսկ ազգայնական հույզերը գերակշռեն ողջամտության նկատմամբ:

Դուք պետք է հասկանաք. դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր շահերի, այլև ամենից առաջ խաղաղության և անվտանգ, արդարացի աշխարհակարգի համար»,- ասված է հունիսի 26-ին տարածված հայտարարության մեջ:

«Այդ ամենը մեզ ցույց է տալիս, թե աշխարը որքան շատ է մոտեցել վտանգավոր եզրագծին: Մեք շարունակում ենք ձևացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների և փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք է:

Այդ վտանգների գիտակցումը պետք է հիմք դառնա Օսակայում քննարկումների համար»,- եզրափակել է Եվրախորհրդի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տուսկ  


Վերնագիրի այլ պիտակները