Հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայում

14:29   26 Հունիս 2019    257

Հունիսի 26-ի առավոտյան Ուլավուն հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու հարավարեւմտյան մասում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Radio New Zealand ռադիոկայանը:

Մերձակա բնակավայրերի բնակիչները տարհանվել են: Հրաբուխն արտանետել Է շուրջ 13 հազար մետր բարձրությամբ մոխրասյուն, հայտարարել Է Ռաբաուլ քաղաքի Հրաբխային դիտարանի ներկայացուցիչ Սթիվ Սոնդերսը: Հրաբուխը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բարձր ակտիվության նշաններ Էր տալիս: Մոխրի մեծ մասը քամին ծով Է քշել:

Պապուա-Նոր Գվինեան այսպես կոչված «խաղաղօվկիանոսյան կրակե օղակի»՝ սեյսմիկ բարձր ակտիվությամբ հզոր տեկտոնիկ բեկվածքի մի մասն Է, որին բաժին Է ընկնում Երկրի վրա տեղի ունեցող բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պապուա-ՆորԳվինեա  


Վերնագիրի այլ պիտակները