Ռիո դե Ժանեյրոյի խանութները հրաժարվում են պլաստիկե տոպրակներից

14:53   26 Հունիս 2019    243

Ռիո դե Ժանեյրոյի սոպերմարկետները հունիսի 26-ից դադարեցնում են պոլիԷթիլենային տոպրակների տրամադրումը գնորդներին, քանի որ այդ օրն ուժի մեջ Է մտնում համապատասխան օրենքը, որը մեկ տարի առաջ ընդունել են նահանգի օրենսդիրները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սովորական պոլիԷթիլենային տոպրակների փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի կտրվեն եգիպտացորենի եւ շաքարեղեգի մանրաթելերի հիման վրա կենսաքայքայվող նյութերից պատրաստված պայուսակներ:

Գնորդներն իրենք կարող են ընտրել Էկոլոգիապես անվտանգ «մթերապարկի» երեք մատչելի չափերից ցանկացածը՝ չորս, յոթ կամ տասը կիլոգրամի համար: Օրենքի հեղինակի՝ տարածաշրջանային պատգամավոր Կառլուս Մինկի խոսով՝ նահանգի սուպերմարկետները տարեկան հաճախորդներին տաիս են շուրջ 4 միլիարդ պոլիԷթիլենային տոպրակ:

«Բնությունն ի վիճակի չԷ գլուխ հանելու նման թափոնների այդ քանակից, որոնք աղտոտում են ջրհոսները՝ հանգեցնելով հեղեղումների՝ չխոսելով արդեն ծովային կենդանական աշխարհի վնասի մասին»,- մեջբերում Է Globo թերթն օրենսդիրի խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռիո-դե-Ժանեյրո  


Վերնագիրի այլ պիտակները