Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով. նախարար

15:01   26 Հունիս 2019    261

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, և հույս է հայտնել, որ դրա ստորագրման հնարավորությունը պահպանվում է:

Մնուչինը վստահություն է հայտնել, որ այդ թեմայով բանակցություններում կհաջողվի առաջընթացի հասնել Օսակայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, Թրամփ-Ցզինպին սպասվող հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն   Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները