Հայաստանում զինծառայող է մահացել

15:27   26 Հունիս 2019    652

Հայ զինծառայող է մահացել, հանգամանքները պարզվում են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ shamshyan.com կայքը հաղորդել էր, որ այսօր ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները