Հարբած օդաչուն 6 ժամ անցկացրել է բուխարիում

17:09   26 Հունիս 2019    254

Բրիտանական ռազմածովային նավատորմի օդաչուն մտել է ծխնելույզ, որտեղ ոտքերը դեպի վեր դիրքով մնացել է գրեթե վեց ժամ, մինչև փրկարարների օգնությամբ ազատության մեջ հայտնվելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

26-ամյա Թոմի Բրաունլին, ալկոհոլի ազդեցության տակ, որոշել է անցնել փորձության միջով, որն առաջարկվում է անցնել Յովիլթոնում գտնվող թագավորական նավատորմի ավիացիոն բազայում բոլոր նորեկներին: Վեճի մասնակիցներին անվճար ալկոհոլ են տալիս:

Օդաչուն գլուխը դեպի ներքև անցել է ծխնելույզի երկու երրորդը, որից հետո մնացել է երկրորդ բուխարիում: Ծառայակիցներն անմիջապես փրկարարական ծառայություն են կանչել, որն ապամոնտաժել է բուխարու մի մասը: Գրեթե վեց ժամ անց տղամարդը հայտնվել է ազատության մեջ:

Բրաունլիի ինքնազգացողության մասին, և արդյոք նա կպատժի արարքի համար, թե ոչ՝ տեղեկություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները