Իրանը հունիսի 27-ից սկսած կարագացնի ուրանի հարստացման գործընթացը

15:38   26 Հունիս 2019    269

Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման տեմպերը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եվրոպան չի կարող կամ չի ցանկանում կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դեռ միջուկային գործարքը պահպանելու շանս ունի»,- ընդգծել է Քամալվանդին:

Ներկայացուցիչը հավելել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը:

Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը պետք է հարստացված ուրանի ավելցուկն այլ երկրներ արտահանի, եթե դրա ծավալը գերազանցի 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել էր, որ ներկա պայմաններում իրեն պարտավորված չի զգում այդ պայմանը կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները