Nissan ընկերությանը նախկին ղեկավար Կառլոս Գոնի պատճառով միլիոնավոր դոլարների տուգանք է սպառնում

21:43   17 Հուլիս 2019    491

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության նկատմամբ նախկին ղեկավար Կառլոս Գոնի զանցաթողության պատճառով կարող է 22,3 մլն դոլարի տուգանք սահմանվել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ներկա պահին հարցը դիտարկվում է արժեթղթերի շուկայում գործարքների վերահսկման ճապոնական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կարծիքով՝ Nissan-ը չի հակազդել Գոնի ֆինանսական խարդախություններին: Նշվում է, որ ընկերության դեմ տուգանքի հարցով վերջնական որոշումը կընդունի Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս գործով հետաքննությունը կսկսվի մինչև ամսվա վերջ: Ինչպես նշում է Euronews-ը, եթե Nissan-ը մինչև հետաքննության պաշտոնական մեկնարկը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի հանձնաժողովին՝ ընդունելով, որ նախկինում եկամտի վերաբերյալ հաշվետվությունը սխալ է եղել, տուգանքը կարող է կրճատվել շուրջ 22,3 մլն դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Nissan  


Վերնագիրի այլ պիտակները