Լագարդը հորդորել Է աշխատատեղեր ստեղծել Պաղեստինում

15:49   26 Հունիս 2019    338

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն անհրաժեշտ Է համարում աշխատատեղերի ստեղծել պաղեստինյան տարածքների տնտեսական զարգացման համար, որտեղ բնակչության 60 տոկոսը կազմում են աշխատունակ տարիքի մարդիկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունիսի 25-ին Բահրեյնում «Խաղաղություն հանուն բարգավաճման» հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները ներկայացրել Է մերձավորարեւելյան կարգավորման՝ ԱՄՆ-ի կողմից մշակված նոր պլանի առաջին փուլը, որն արաբական ԶԼՄ-ներն անվանել են «դարի գործարք»:

Այդ ծրագրի համաձայն, 50 մլրդ դոլարի ներդրումները պլանավորվում Է տասը տարվա ընթացքում ներդնել պաղեստինյան տարածքների եւ հարեւան արաբական երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաեւ նրանց ինտեգրացման գործում:

«Այդ պլանի դրական կողմն այն Է, որ այն նշում Է արդյունաբերության եւ տնտեսության մի քանի սեկտորներ, որտեղ կարող են աշխատատեղեր ստեղծվել: Արեւմտյան ափին եւ Գազայում տնտեսության աճը հնարավոր չԷ առանց աշխատատեղերի ստեղծման»,-հունիսի 26-ին հայտարարել Է Լագարդը՝ Բահրեյնում հանդես գալով «Խաղաղություն հանուն Պաղեստինի բարգավաճման» հանդիպման լիագումար նստաշրջանում:

Նրա կարծիքով՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ շինարարությունը կարող են դառնալ այն սեկտորները, որոնք կարող են լրացուցիչ աշխատուժ ներգրավել Պաղեստինում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պաղեստին  


Վերնագիրի այլ պիտակները