Էր Ռիադի կողմից դրամական որևէ փոխհատուցում չի ընդունի. Հաթիջե Ջենգիզ

17:15   26 Հունիս 2019    280

Անցած տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում դաժանաբար սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Ջենգիզը հայտարարել է, որ Էր Ռիադի կողմից ճնշումներ չի զգում և չի պատրաստվում այդ երկրի իշխանություններից փեսացուի մահվան դիմաց դրամական որևէ փոխհատուցում ընդունել:

«Ներկա պահին Սաուդյան Արաբիայի կառավարությունից ոչ ոք չի փորձել ինձ հետ կապ հաստատել, բայց եթե անգամ ինձ որևէ դրամական փոխհատուցում առաջարկեն, ես այն չեմ ընդունի»,- ասել է Ջենգիզը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info


Հեշթեգներ: Խաշոգջի  


Վերնագիրի այլ պիտակները