Իրանն զբոսաշրջիկներին գրավելու համար վերացրել Է դրոշմակնիքներն անձնագրերում

17:26   26 Հունիս 2019    254

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել Է վերացնել մուտքի եւ ելքի դրոշմակնիքները երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների անձնագրերում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Tasnimnews գործակալությունը:

Իրանի իշխանությունները հույս ունեն, որ այս որոշումը թույլ կտա երկիր գրավել ավելի շատ զբոսաշրջիկների, որոնք այժմ զգուշանում են ժամանել ամերիկյան այցագրի հետ կապված պոտենցիալ խնդիրների պատճառով:

Անցյալ տարի ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ այն ճանապարհորդները, որոնց անձագրերում կան նշումներ որոշ երեկրներ, այդ թվում՝ Իրան այցելելու մասին, կարող են խնդիրների բախվել այցագիր ստանալիս:

Ինչպես ճշտվում Է Իրանի արտգործախարարության կայքում, մուտքի համար օտարերկրացու անձնագիրը պետք Է ուժի մեջ լինի երկրից մեկնելու օրվանից հետո առնվազն 6 ամիս:

Գործակալության տվյալներով՝ 2018 թվականին Իրան Է այցելել 7,8 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 50 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները