ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան 1 մլրդ դոլար կներդնեն ՀԲԳ-ի գործարանի կառուցման համար

15:57   26 Հունիս 2019    499

ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան պլանավորում են 1 միլիարդ դոլար ներդնել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանի կառուցման գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հայտնել Է «Կոմերսանտը», հայտնել են Nikkei Asia Review-ի աղբյուրները:

Ճապոնիայից նախագծի ներդրող կլինի Japan Bank for International Cooperation-ը (JBIC), ԱՄՆ-ից՝ U.S. Overseas Private Investment Corporation-ը (OPIC), Ավստրալիայից՝ Export Finance and Insurance Corporation-ը, ասված Է հրապարակման մեջ: Նշվում Է, որ նախագիծը, որը կիրականացվի Պապուա Նոր Գվինեայում, կլինի առաջին իրական քայլն ի հակակշիռ չինական «Գոտի եւ ուղի» նախաձեռնության:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ճապոնիա   Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները