ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ Է. ԱՄՆ ֆիննախ

17:46   26 Հունիս 2019    560

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ Է 90 տոկոսով, եւ նշել Է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը:

«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել Է նա հեռուստաալիքիան տված հարցազրույցում:

Մնուչինը վստահություն Է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով Է, որ համաձայնագիրը կարող Է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք Է ճիշտ ջանքեր գործադրվեն»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները