Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազեցվել է մինչև 6 ամիս

16:11   26 Հունիս 2019    272

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է նոր զինվորական ծառայության մասին օրենքը:

Իշխող ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը նշել է. «Մեր նախագահը ԹԱՄԺ-ում ընդունված «Զինծառայության մասին» օրենքը ստորագրել է», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեկ ԹԱՄԺ-ում ընդունված օրենքի համաձայն` զինվորական ծառայությունն իջեցվում է 6 ամսի` նախկին 12-ի փոխարեն, և մտցվում է վճարովի զինծառայություն:

Ծառայությունը սերժանտների և շարքայինների համար կլինի 6 ամիս, իսկ պահեստազորի սպաների և ենթասպաների համար` 12 ամիս:

Բացի այդ` օրինական վճարի դիմաց պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելը գործելու է մշտապես: Օրինական վճարը կազմում է 31.000 թուրքական լիրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները