Մոսկվան ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ Է անում հետ քաշվել վտանգավոր սահմանագծից. Լավրով

16:26   26 Հունիս 2019    231

Մոսկվան Վաշինգտոնին եւ Թեհրանին համոզում Է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք ամերիկացի եւ իրանցի գործընկերներին համոզալու ենք, որ անհրաժեշտ Է հետ քաշվել այդ վտանգավոր սահմանագծից եւ սկսել հակասությունները կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով:

Անշուշտ, դա ենթադրում Է վերջնագրերի, պատժամիջոցների եւ շանտաժի քաղաքականության դադարեցում»,- ընդգծել Է նախարարը:

Լավրովը նշել Է, որ Իրանի շուրջը հնարավոր ռազմական սցենարը կարող Է կործանարար դառնալ եւ միջազգային ճգնաժամ հարուցել: «Դա կործանարար կլինի թե՛ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ թե՛ Հյուսիսային Աֆիկայի համար: Դա միջազգային ճգնաժամ կլինի»,- եզրափակել Է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները